Կարևոր իրադարձություններ

«Գորդյան հանգույցը հարկավոր է վերջապես կտրել». Մամեդյարովը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

06 Օգոստոս, 2018 14:54
«Գորդյան հանգույցը հարկավոր է վերջապես կտրել». Մամեդյարովը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից:

Մամեդյարովը նշել է, որ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ է առարկայական բանակցությունների ակտիվացում՝ գոյություն ունեցող ձևաչափի հիման վրա և առկա օրակարգի շրջանակում:

«Բրյուսելում կայացած հանդիպումը դարձել է իմ նոր հայ գործընկերոջ հետ առաջին բովանդակալից շփումը: Ինչպես ես արդեն նշեցի՝ մենք նպատակուղղված ենք արդյունքի, և պատրաստ ենք շարունակել այդ ուղղությամբ ինտենսիվ առարկայական երկխոսությունը: Այդ հանդիպումների վայրերը և ամսաթվերը տեխնիկական պահեր են, որոնք քննարկվում են համապատասխան կապի գծերով»,- նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք նախատեսվում է «Մոսկվա-Բաքու-Երևան» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում, քանի որ Ռուսաստանը համարվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի հիմնական միջնորդը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին