Կարևոր իրադարձություններ

101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

06 Օգոստոս, 2018 14:52
101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը: Այս մասին հաղորդում է  Le Monde պարբերականը, Չաքարյանը մահացել է  101 տարեկան հասակում:

Նա մահացել է օգոստոսի 4-ին,  Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում: Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամների  1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում:

Ինչպես նշում է պարբերականը, Չաքարյանը մինչև  իր կյանքի վերջը հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատվություն մատուցել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հանդես եկել հեռուստատեսությամբ  ու ռադիոյով, հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին