Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    558
    566

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է, որ վերջ տրվի առանձին «հայկական պետության» երեսնամյա գոյության խեղկատակությանը. «Սասնա ծռերն» ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

06 Օգոստոս, 2018 12:30
Ժամանակն է, որ վերջ տրվի առանձին «հայկական պետության» երեսնամյա գոյության խեղկատակությանը. «Սասնա ծռերն» ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռերի» անդամները կոչ են անում օգոստոսի 17-ին մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

«Այդ հանրահավաքը շատ կարեւոր մի հանգրվան է մեր ազգի եւ պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում:

 

Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռեւս գտնվում է սկզբնական փուլում: Այն իր ավարտին կհասնի, երբ պետությունը ձեռք կբերի լիարժեք ինքնիշխանություն, Արցախն իրավականորեն վերամիավորված կլինի Մայր Հայրենիքին, եւ երկրում անվերադարձ հաստատված կլինեն ստեղծագործ մարդու ունակությունների դրսեւորման ազատ դաշտ ապահովող պետական կառավարման համակարգ եւ հասարակական հարաբերություններ:

Այս գործընթացում սպասվող հաջորդ ամենակարեւոր հանգրվանը ազատ եւ արդար ընտրությունների կայացումն է: Իշխանությունը կորցրած քրեաօլիգարխիան եւ նրան հովանավորող կայսերական տերությունը, գիտակցելով,  որ ներկա պայմաններում ընտրությունների  կայացումը համազոր է լինելու իրենց լծակների ամբողջական կորստին, վերջին հուսահատ ճիգերն են ի գործ դնում՝ նպատակ ունենալով հետ շրջել պատմության անիվը:

 Նման, թեկուզ եւ անհավանական զարգացում բացառելու առումով օգոստոսի 17-ի հանրահավաքն ունի համազգային նշանակություն եւ դրան մասնակցելը յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու ազգային-քաղաքացիական պարտքն է:

Հանրահավաքը պետք է դառնա ոչ միայն կառավարության 100-օրյա գործունեության ամփոփման եւ Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկման հարթակ, այլեւ համազգային միասնության, ուժի եւ վճռականության հաղթահանդես:

Հանրահավաքը պետք է ցույց տա, որ մենք ենք մեր երկրի ու ապագայի տերը, որ Հայաստանի ինքնիշխանության գործընթացն անշրջելի է, Արցախի ազատագրմամբ սկսված Հայրենիքի ամբողջական վերատիրացումը եւ հայության համամարդկային առաքելության վերաստանձնումը մեր կյանքի իմաստն ու հիմնական նպատակն է, իսկ մենք այդ ամենի կենդանի ժառանգորդներն ու զինվորներն ենք:

Ուստի բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, կոչ ենք անում մեկ մարդու նման մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Մյուս կողմից, վաղուց ժամանակն է, որ վերջ տրվի առանձին «հայկական պետության» երեսնամյա գոյության խեղկատակությանը եւ Արցախը լիարժեք իրավունքով եւ պատասխանատվությամբ իր տեղը գրավի միացյալ Հայրենիքի գրկում: Այս հանգամանքն առավել կարեւորություն է ստանում  այս օրերին, երբ Արցախն ու հատկապես ազատագրված տարածքների գործոնը լկտիաբար շահարկվում են ռեվանշիստ ուժերի կողմից: Ուստի կոչ ենք անում Արցախի մեր հայրենակիցներին եւ առողջ քաղաքական նախաձեռնություններին եւ խմբավորումներին նույն օրը եւ նույն ժամին հանրահավաք կայացնել Ստեփանակերտում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին