Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Այնթապում գտնվող գիշերային ակումբի մոտ դանակահարության հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել

06 Օգոստոս, 2018 12:07
Այնթապում գտնվող գիշերային ակումբի մոտ  դանակահարության հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել

Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի մոտ օգոստոսի 6-ին ժամը` 05:30-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել:

 Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր ժամանած  օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է 1990 թ. ծնված Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին