Կարևոր իրադարձություններ

Վենեսուելայում 11 լրագրողի են ձերբակալել՝ կապված Մադուրոյի դեմ մահափորձի հետ

06 Օգոստոս, 2018 12:15
Վենեսուելայում 11 լրագրողի են ձերբակալել՝ կապված Մադուրոյի դեմ մահափորձի հետ

Վենեսուելայի Մամուլի աշխատողների ազգային միությունը տեղեկացրել է լրատվամիջոցների 11 աշխատակիցների ձերբակալության մասին՝ կապված երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի հետ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության «Թվիթերում», փոխանցում է Gazeta-ն: 

Նշվում է, որ ձերբակալվածների թվում են վենեսուելական, արգենտինական եւ իսպանական պարբերականների աշխատակիցներ:

«Լրատվամիջոցների 11 լրագրողներ եւ աշխատակիցներ անհիմն ձերբակալվել են, եւս մի քանիսին ծեծել են կամ կողոպտել»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ միությունն այդպիսի գործողությունները չի հանդուրժի եւ պահանջում է պատժել նրանց, ովքեր պատասխանատու են տեղեկատվության իրավունքի խախտման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին