Կարևոր իրադարձություններ

Տեսողական խնդիրներ ունեցող անձինք բողոքի ակցիա են իրականացնում

06 Օգոստոս, 2018 11:29
Տեսողական խնդիրներ ունեցող անձինք բողոքի ակցիա են իրականացնում

Մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի արձանի մոտ տեսողական խնդիրներ ունեցող անձինք այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով «Հայաստանի կույրերի միավորման» վարչության հրաժարականը: 

«Բոլոր շրջաններում էլ նույն վիճակն է, այսօր մեր շարունակելու հիմնական նպատակն այն է, որ թույլ չտանք վերարտադրվել, որովհետև ճիշտ է՝ նախագահը հրաժարական տվեց, սակայն դեռ կան մարդիկ, որոնք փորձում են դառնալ նախագահ ու ավելի վատ ձևով շարունակել»,-մեկնաբանեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Հայաստանի կույրերի միավորման» 91-ամյա նախագահ Աբել Հակոբյանը, որը 60-ականների սկզբից ղեկավարում է միությունը, հրաժարական է տվել:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախագահությունում շարունակում են մնալ Աբել Հակոբյանի՝ շատ ավելի վտանգավոր թիմակիցները:

Հարցին, թե հնարավո՞ր է որևէ փոխզիջում, ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ թող նախագահությունում այն փորձեն գտնել:

 Հիշեցնենք, որ միավորման բողոքող անդամները պահանջում են նաև արտահերթ համագումարի հրավիրում ՝ նոր ընտրություններ կազմակերպելու համար: Ինչպես նաև այս օրերին ի մի են բերվում միավորման վարչության կազմի կողմից տարբեր կոռուպցիոն գործարքների մասին փաստեր՝ դրանք իրավապահներին հանձնելու ու դրանց քրեաիրավական գնահատականներ տալու համար:
 

Լրահոս

Դիտել ավելին