Կարևոր իրադարձություններ

Հսկայական է Սերգեյ Համբարձումյանի ավանդը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում. Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել

06 Օգոստոս, 2018 11:15
Հսկայական է Սերգեյ Համբարձումյանի ավանդը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում. Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել հայ գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ: Ցավակցագրի մեջ, մասնավորապես, ասված է. 

«Կյանքից հեռացավ համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից,  հասարակական- քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանը։ 

Անգնահատելի է ակադեմիկոս Համբարձումյանի դերը ոչ միայն գիտության զարգացման, մասնավորապես Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման, այլև գիտության և կրթության ոլորտի կազմակերպման, երիտասարդ գիտնականների պատրաստման գործում։ Երկար տարիներ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը՝ նա մեծ հետք է թողել մայր բուհի կյանքում՝ ստեղծելով զարգացման ու միջազգային համագործակցության նորանոր հնարավորություններ։ 

Հսկայական է Սերգեյ Համբարձումյանի ավանդը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ 1975-1980թթ. լինելով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, ապա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա մշտապես պաշտպանել և առաջ է քաշել Հայաստանի ու Արցախի շահերը։ 

ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին, հարազատներին, գիտության ոլորտի ներկայացուցիչներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին