Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Վենեսուելայում Մադուրոյի դեմ մահափորձի կասկածանքով 6 մարդու են ձերբակալել

06 Օգոստոս, 2018 11:20
Վենեսուելայում Մադուրոյի դեմ մահափորձի կասկածանքով 6 մարդու են ձերբակալել

Վենեսուելայի ոստիկանությունը և հատուկ ծառայությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի կասկածանքով 6 մարդու են բերման ենթարկել։ Իշխանությունները չեն բարձրաձայնում նրանց անունները, սակայն լրագրող Ռոման Կամաչոն, սեփական աղբյուրներին հղումով, Twitter-ի իր էջում որոշ մանրամասներ է հայտնել։

Նրա խոսքով՝ երկու մարդու ձերբակալել են Բարինաս նահանգում։ «Պոետ» մականունով Բրայան Խեսուս Օրոպեսա Ռուիսը և «Մարիա» մականունով Յանի Ֆաբիանա Պերնիա Կորոնելը կիրակի, օգոստոսի 5-ին ձերբակալվել են Կոլումբիային սահմանակից Տաչիրա նահանգ տանող մայրուղում։ Եվս 4 մարդ ձերբակալվել է Կարակասի Բոլիվար պողոտայում։

Ներքին գործերի նախարարությունում ձերբակալվածներին «ահաբեկիչներ» և «վարձկաններ» են անվանում։

Նրանցից մեկը 2017-ից Վալենսիայի բազայի վրա հարձակվելու կասկածանքով հետախուզման մեջ էր գտնվում։ Եվս մեկ կասկածյալ ձերբակալվել է նաև 2014-ին՝ Մադուրոյի դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու համար։

Երկրի իշխանությունները նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ին, Կոլումբիային և աջակողմյան ընդդիմությանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին