Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

06 Օգոստոս, 2018 10:18
Ավտովթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ա. Ա., 1993 թ.) և «Nissan Xterra» մակնիշերի (վարորդը՝ Ա. Ն., 1999 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս գլորվել է ձորակը: 

Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Ա.-ին (1998 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

 

Լրահոս

Դիտել ավելին