Կարևոր իրադարձություններ

Վթար Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

06 Օգոստոս, 2018 10:07
Վթար Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

Օգոստոսի 6-ին, ժամը 03:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող Ռիցար  հյուրանոցի մոտակայքում: Opel Astra G մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և կողաշրջվել՝ վնասելով այն: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին