Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է

06 Օգոստոս, 2018 10:04
Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է

Օգոստոսի 6-ին, ժամը 03:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք քաղաքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել է Վայք քաղաքի ոռոգումն ապահովող մայր առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., 1984 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել մետաղյա արգելապատնեշին, էլ.սյանը և կողաշրջվել:


Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

Լրահոս

Դիտել ավելին