Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կհրապարակեն Հեմինգուեյի չհրատարակված պատմվածքը

06 Օգոստոս, 2018 10:30
ԱՄՆ-ում կհրապարակեն Հեմինգուեյի չհրատարակված պատմվածքը

Գրող Էռնեստ Հեմինգուեյի չհրատարակված պատմվածքը կհրապարակվի The Strand Magazine հանդեսում: Հրատարակությունն այս մասին հայտնել է իր կայքում:

«Մեր 55-րդ համարում մենք հպարտությամբ ներկայացնում ենք Էռնեստ Հեմինգուեյի A Room on the Garden Side” («Այգու կողմի սենյակը») չհրատարակված պատմվածքը»,- ասված է մամուլի տեղեկագրում:- Ստեղծագործությունը փոխանցում է հարուստ մթնոլորտ եւ արտացոլում է Հեմինգուեյի սիրած շատ թեմաներ, ինչպիսիք են պատերազմը, քաջությունը, մահը եւ հույսը»:

 1956 թվականին գրված պատմվածքի գործողությունը տեղի է ունենում “Ritz” հյուրանոցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատմությունն արվում է ոմն Ռոբերտի կողմից, որն, ինչպես պնդում է The Wall Street Journal թերթը, իր իսկ գրողի նախատիպն է:

Էռնեստ Հեմինգուեյը (1899 – 1961) 1954 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, բազմաթիվ պատմվածքների եւ վեպերի հեղինակ: Նրա ստեղծագործությունը նշանակալի ավանդ է ներդրել 20-րդ դարի գրականության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին