Կարևոր իրադարձություններ

Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ ամենայն լրջությամբ է մոտենալու ՌԴ ԱԳՆ-ում ստացած իր պաշտոնին

06 Օգոստոս, 2018 10:04
Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ ամենայն լրջությամբ է մոտենալու ՌԴ ԱԳՆ-ում ստացած իր պաշտոնին

Հայտնի հոլիվուդյան դերասան Սթվեն Սիգալը հայտարարել է, որ ամենայն լրջությամբ է մոտենալու ՌԴ արտաքին գործեր նախարարությունում ստացած իր պաշտոնին: Այս մասին նա գրառել է իր թվիթերյան էջում:

«Ես խորապես զգացված եմ և ինձ համար մեծ պատիվ է ռուս–ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերով Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելը: Հուսով եմ՝ մենք կկարողանանք հասնել աշխարհում խաղաղության, ներդաշնակության ու դրական փոփոխությունների: Ես ամենայն լրջությամբ եմ մոտենում այս պատվին»,- գրել է դերասանը:

Հիշեցնենք, որ Սթիվեն Սիգալը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ՝ ռուս–ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերով։ Նշվում է, որ Սիգալի հիմնական գործառույթը լինելու է հումանիտար ոլորտում ռուս–ամերիկյան հարաբերությունների զարգացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին