Կարևոր իրադարձություններ

Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձը նախապատրաստվել է մոտ կես տարի

05 Օգոստոս, 2018 23:40
Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձը նախապատրաստվել է մոտ կես տարի

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձը նախապատրաստվել է կես տարվա ընթացքում։

«Նախագահ Մադուրոյի անվտանգության ծառայության կողմից արագ արձագանքը ոչ միայն թույլ տվեց ապահովել նրա տարհանումը, այլև արագ կերպով բռնել հանցագործության մի քանի կատարողների։ Այժմ նրանք պատմում են այդ օպերացիայի բոլոր մանրամասները»,– նշել է Ռոդրիգեսը։

Ավելի վաղ նախարարը հաղորդել էր, որ բարձաբեմի ուղղությամբ, որտեղ շքերթի ժամանակ կանգնած է եղել երկրի նախագահը, մի քանի թռչող սարքեր են ուղղվել՝ պայթուցիկ նյութերով։ Բոլոր երեք դրոնները պայթել են։

Ինչպես ավելի ուշ է հաղորդվել՝ յոթ մարդ վիրավորվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին