Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Աբովյան քաղաքում. կան տուժածներ

05 Օգոստոս, 2018 22:20
Ավտովթար Աբովյան քաղաքում. կան տուժածներ

Օգոստոսի 5-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Պարզվել է, որ Կոտայքի փողոցի թիվ 19 տան մոտակայքում բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդը՝ Մ. Վ., 1976 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., 1952 թ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Վ., 2000 թ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից քաղաքացիների ուժերով: 

Վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Գ.-ի առողջական վիճակը գնակատել են միջին ծանրության, իսկ Ա. Վ.-ը՝ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին