Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում կորած քաղաքացուն գտնել չի հաջողվում. որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

05 Օգոստոս, 2018 21:40
Սևանա լճում կորած քաղաքացուն գտնել չի հաջողվում. որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Սևանա լճում կորած քաղաքացու որոնումները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Օգոստոսի 5-ին, ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:11-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.):

 

Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակում են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները: 

Ժամը 20:50-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին