Կարևոր իրադարձություններ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել Հայաստանի բանկերը

05 Օգոստոս, 2018 19:42
Որքան արտարժույթ են գնել և վաճառել Հայաստանի բանկերը

Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 95,837,457 ԱՄՆ դոլար  480.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  107,642,510 ԱՄՆ դոլար 481.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,650,000 դոլարի առք և վաճառք 481.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,772,208 եվրո 558.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 19,063,814 եվրո 562.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,622,722,639 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 531,681,331 ՌԴ ռուբլի 7.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին