Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն շարունակում է իր հանգիստը վայելել ընկերուհու՝ 21-ամյա Կամիլա Մորոնեի հետ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զույգն այժմ գտնվում է իտալական Կապրի կղզում:
«Տիտանիկ»-ի 43-ամյա աստղն ու նրա ընկերուհին փորձել են ավելորդ ուշադրություն չգրավել, աննկատ մնալ: Պապարացիները ֆիքսել են՝ ինչպես է զույգը սկզբում մոտորանավակով զբոսանքի գնում, հետո այցելում տեղի սրճարաններից մեկը:
Հիշեցնենք, որ Դի Կապրիոն ու Մորոնեն հանդիպում են դեկտեմբերից:
Հետաքրքրական է, որ սկսնակ մոդելը հայտնի դերասան Ալ Պաչինոյի խորթ դուստրն է: Մորոնեի ու Դի Կապրիոյի հանդիպելու ընթացքում զույգին մի քանի անգամ նկատել են Ալ Պաչինոյի հետ: