Կարևոր իրադարձություններ

Գազ է պայթել. Վենեսուելայում հերքել են Մադուրոյի նկատմամբ մահափորձի վարկածը

05 Օգոստոս, 2018 12:40
Գազ է պայթել. Վենեսուելայում հերքել են Մադուրոյի նկատմամբ մահափորձի վարկածը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ելույթի ժամանակ միջոցառման անցկացման վայրի հարևանությամբ շենքում պայթել է կենցաղային գազ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցիչներին:

Հրշեջները պատմել են, որ պայթյունը որոտացել է մոտակայքում տեղակայված շենքի բնակարաններից մեկում: Նշվում է, որ պայթյունից հետո պատուհանից ծուխ է դուրս եկել:

Ավելի վաղ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հաղորդել է, որ Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված արարողության ժամանակ նախագահ Մադուրոյի նկատմամբ իրականացվել է մահափորձ: Նրա խոսքով՝ անհայտ անձինք հարձակումը կազմակերպել են պայթուցիկով անօդաչուի օգնությամբ:

Ինքը՝ Մադուրոն, հայտնել է, որ մահափորձի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են, և մասնակցության մեջ մեղադրել է կոլումբացի իր գործընկերոջը՝ Խուան Մանուել Սանտոսին: Իր հերթին երկրի Գերագույն դատարանի ղեկավար Մայքլ Մորենոն տեղի ունեցածը անվանել է ահաբեկչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին