Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ու շատ այլ երկրներ խառնվում են ԱՄՆ-ի գործերին. Թրամփ

05 Օգոստոս, 2018 16:40
Ռուսաստանն ու շատ այլ երկրներ խառնվում են ԱՄՆ-ի գործերին. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը խառնվում է ԱՄՆ-ի գործերին և որ այդպես են վարվում նաև մյուս պետությունները:  

Ինչպես նշում է NBC News-ը, 72-ամյա հանրապետականն այս մասին ասել է Օհայո նահանգում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ:

«Դրանով զբաղվում են մեծ քանակությամբ մարդիկ: Մենք պետք է վերջ տանք դրան: Մենք պետք է վերջ տանք միջամտությանն ու թույլ չտանք բոլորին հարձակվել մեզ վրա: Խառնվողները շատ են՝ այդ թվում նաև Ռուսաստանը»,- հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրի գործերին խառնվող պետություններից են Ռուսաստանը, Չինաստանը և նույնիսկ Հյուսիսային Կորեան:

Իր խոսքում Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի տնտեսական աճին զուգահեռ ավելանալու է այլ պետությունների կողմից միջամտության ծավալը:

 

Լրահոս

Դիտել ավելին