Կարևոր իրադարձություններ

Փորձագետները մեկնաբանել են Սիգալի՝ ՌԴ ԱԳՆ-ում պաշտոնի նշանակումը

05 Օգոստոս, 2018 15:40
Փորձագետները մեկնաբանել են Սիգալի՝ ՌԴ ԱԳՆ-ում պաշտոնի նշանակումը

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալի՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունում պաշտոնի նշանակումը պայմանավորված է այն փաստով, որ նա «աշխարհի մարդ է» ու հեշտությամբ կարող է Ռուսաստանի շահերը ներկայացնել Միացյալ Նահանգներում: 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նման կարծիք են հայտնել դիվանագիտական ոլորտի փորձագետները:

Հայտնի է, որ Սիգալը նշանակավել է ԱՄՆ-ի հետ մարդասիրական կապերով հատուկ դեսպան: Փորձագետների կարծիքով՝ նման պաշտոնները համարժեք են պատվավոր հյուպատոսի պաշտոնին:

«ԱԳՆ-ն ի աջակցությունը մեզ նման դիվանագետների կորպուս է ստեղծում, ինչը շատ լավ պրակտիկա է»,- նշել է փորձագետ Անդրեյ Սուզդալցևը:

Նա ընդգծել է, որ մշակույթի և սպորտի գործիչներն ահռելի ուշադրություն են գրավում, ուստի նրանց համար ավելի հեշտ է դիվանագիտական հարցեր լուծելը:

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Սիգալի նշանակումը:

Հայտնի է, որ դերասանը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բազմիցս հրապարակավ պաշտպանել է նրա վարած քաղաքականությունը, ողջունել 2014թ. ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումը, ինչպես նաև քննադատել ԱՄՆ կառավարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին