Կարևոր իրադարձություններ

Սպիտակ հացը և բրինձը կարող են մեծացնել ընկճախտի ռիսկը

05 Օգոստոս, 2018 15:00
Սպիտակ հացը և բրինձը կարող են մեծացնել ընկճախտի ռիսկը

Տարեց կանանց շրջանում սպիտակ հաց և բրինձ ներառող սննդակարգը կարող է մեծացնել ընկճախտի զարգացման ռիսկը: Մինչդեռ հացահատիկային բույսերը և բանջարեղենը օգնում են նվազեցնել ռիսկը: Նման ենթադրության են հանգել հետազոտողները:

Բարձր աստիճանի մաքրող մթերքները առաջացնում են արյան մեջ շաքարի կտրուկ ավելացում՝ ստիպելով օրգանիզմին մշակել ինսուլինի ավելի շատ հորմոն, ինչը օգնում է ճեղքել գլյուկոզան: Սակայն այդ պրոցեսը կարող է առաջացնել ընկճախտի ախտանշաններ՝ համաձայն նոր հետազոտության:

Դաշտանադադարի փուլում գտնվող 700 հազար կանանց մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականները կապ են հայտնաբերել բարձր աստիճանի մաքրող ածխաջրերի օգտագործման և ընկճախտի միջև:

Հետազոտության արդյունքները կարող են օգնել գտնելու ընկճախտի կանխման և բուժման նոր մեթոդներ՝ սննդակարգում փոփոխությունների միջոցով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին