Կարևոր իրադարձություններ

Բելգիայում տարեկան շուրջ 10000 կատու էվթանազիայի է ենթարկվում

05 Օգոստոս, 2018 14:20
Բելգիայում տարեկան շուրջ 10000 կատու էվթանազիայի է ենթարկվում

Բելգիայում տարեկան շուրջ 10 հազար լքված եւ կորած կատու է ենթարկվում էվթանազիայի՝ ապաստարաններում տեղերի անբավարարության պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բելգիայի GAIA կենդանիների պաշտպանության կազմակերպությունում: «Բելգիայում ապաստարաններում տեղերի պակասի պատճառով տարեկան էվթանազիայի են ենթարկում շուրջ 10 հազար կատվի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ թափառող կենդանիների պոպուլյացիայի աճի պատճառով իշխանությունները բնակչությանը պարտավորեցրել են 2019 թվականի հունվարի 1-ից ստերջացնել եւ չիպավորել առանց բացառության բոլոր ընտանի կատուներին:

Սույն պահանջը չկատարելու դեպքում կենդանու տիրոջ վրա կարող է տուգանք դրվել մինչեւ 150 եվրոյի չափով: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Բելգիայում տարեկան գտնում եւ ապաստարաններում են տեղավորում մինչեւ 22 հազար կատու, որոնցից տերերին են վերադարձնում սոսկ մեկուկես հազարին:

 

Լրահոս

Դիտել ավելին