Կարևոր իրադարձություններ

Սթիվեն Սիգալը նշանակվել է ԱՄՆ-ի հետ հումանիտար կապերի գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ

05 Օգոստոս, 2018 12:00
Սթիվեն Սիգալը նշանակվել է ԱՄՆ-ի հետ հումանիտար կապերի գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ

Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը, որը ստացել է Ռուսաստանի քաղաքացու անձնագիր, կդառնա ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը ռուս-ամերիկյան հումանիտար կապերի գծով:

«Սիգալի խնդիրն է հումանիտար ոլորտում հետագա զարգացմանն աջակցելը՝ ներառյալ փոխգործակցությունը մշակույթի, արվեստի, հասարակական և երիտասարդների փոխանակման ոլորտներում և այլն»,- ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Սթիվեն Սիգալը ստացել է ՌԴ քաղաքացիություն: Ավելի վաղ նա եղել է Մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի պատվավոր հյուրը:

 

Լրահոս

Դիտել ավելին