Կարևոր իրադարձություններ

Հունաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է, չնայած անտառային հրդեհներին. AMNA

05 Օգոստոս, 2018 11:20
Հունաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է, չնայած անտառային հրդեհներին. AMNA

Զբոսաշրջիկների հոսքը Հունաստան շարունակում է աճել, չնայած Աթենքի շուրջը վերջերս բռնկած անտառային հրդեհներին: Այդ մասին հայտնել է Աթենքի Մակեդոնական նորությունների գործակալությունը՝ AMNA-ն, վկայակոչելով երկրի զբոսաշրջության նախարարության տվյալները։

Հրդեհներն անցած շաբաթ մոլեգնել են Աթենքի արվարձաններում եւ իսկական աղետ դարձել մայրաքաղաքից 30 կիլոմետր արեւելք գտնվող գրեթե ամբողջովին այրված Մատի քաղաքի համար, որտեղ զոհվել է ավելի քան 90 մարդ: «Հունական զբոսաշրջության վրա չեն ազդել Կինետա (Աթենքից դեպի արեւմուտք) եւ Մատի (Աթենքից դեպի արեւելք) առողջարանային քաղաքների մերձակայքում վերջերս բռնկած ողբերգական հրդեհները, քանի որ ճանապարհորդների հոսքը ինչպես Աթենքի միջազգային օդանավակայան, այնպես էլ Իրակլիոն քաղաքի (Կրետե կղզում) օդանավակայան, ինչպես նաեւ հունական տարածաշրջանային 14 օդանավակայաններ, մնում է նույնքան հզոր, ինչպես եւ սպասվում էր ավելի վաղ»,-նշել էզբոսաշրջության նախարարությունը:

Առավել մեծ ժողովրդականություն վայելող հունական առողջարաններում, ինչպիսիք են Կրետե, Ռոդոս, Կոս, Սանտորին, Միկոնոս, Փարոս, Կորֆու, Զակինֆ կղզիները, հյուրանոցների զբաղվածությունն այժմ մոտենում է 100 տոկոսի: Այն ուղղություններով, որտեղ պահանջարկն ավելի փոքր է, այն հասնում է 85-95 տոկոսի, նշել են զբոսաշրջության նախարարությունում: «Ըստ գնահատումների, հուլիսին Հունաստանի 19 տարածաշրջանային օդանավակայաններ են ժամանել ավելի քան 3,1 մլն օտարերկրյա զբոսաշրջիկներ:

Սա 11-12 տոկոսով ավելի է 2017 թվականի հուլիսի համեմատությամբ: Ենթադրվում է, որ արտասահմանից զբոսաշրջիկների հոսքի աճ կդիտվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին»,-եզրափակել է զբոսաշրջության նախարարությունը: Հունիսի սկզբին, ելույթ ունենալով Հունական տուրիստական ընկերությունների ասոցացիայի (SETE) տարեկան ժողովում, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վստահություն է հայտնել, որ 2018 թվականը կրկին ռեկորդային կդառնա հունական զբոսաշրջության համար. երկիր կայցելեն 32 մլն արտասահմանցի զբոսաշրջիկներ: 2017 թվականին Հունաստան է այցելել 30,5 մլն զբոսաշրջիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին