Կարևոր իրադարձություններ

Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը

05 Օգոստոս, 2018 10:38
Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը

Օգոստոսի 5-ին, ժամը 02:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը՝ փակելով շենքի ընդհանուր ջրամատակարարման խողովակի փականը:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 00:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պավլո Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի ջրատար խողովակը վնասվել է, տունը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է խոհանոցի ջրատար խողովակը:

Փրկարարները փակել են տան ընդհանուր ջրամատակարարման խողովակի փականը և դադարեցրել ջրի արտահոսքը:

 

Լրահոս

Դիտել ավելին