Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Չարենց–Հերացի խաչմերուկում

05 Օգոստոս, 2018 10:34
Ավտովթար է տեղի ունեցել Չարենց–Հերացի խաչմերուկում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 06:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի և Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ.) բախվել է արգելապատնեշին, այնուհետև արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին