Կարևոր իրադարձություններ

7 շատ արժեքավոր խորհուրդ՝ երեխայի մտավոր կարողությունները զարգացնելու համար

05 Օգոստոս, 2018 18:40
7 շատ արժեքավոր խորհուրդ՝ երեխայի մտավոր կարողությունները զարգացնելու համար

Խորհուրդներ նախադպրոցական տարիքի երախաների ծնողներին

1.      Երեխային հարկավոր է ծննդյան իսկ օրվանից շրջապատել գրքերով: Գրքերը պետք է լինեն նրա անկողնու մոտ, մեքենայում և նույնիսկ լոգարանում: Բացի այդ, անհրաժեշտ է ամեն օր պարտադիր կարդալ նրա համար:

2.      Երեխայի հետ շփվելիս հարկավոր է օգտագործել դիմախաղ ու ժեստեր: Սա կօգնի ավելի լավ ընկալել բառերի ու արտահայտությունների իմաստը:

3.      Խոսքի մեջ պետք է օգտագործել նոր հետաքրքիր բառեր: Երեխաներն ավելի լավ են հասկանում նոր բառերի իմաստը, եթե դրանք օգտագործվում են որևէ համատեքստում:

4.      Բառապաշարն ու հնչերանգը խաղի տեսքով ներկայացնելու համար՝ կարելի է երգել ու բանաստեղծություններ կարդալ:

5.      Երեխայի հետ հարկավոր է խոսել, հարցեր տալ նրան ու մեկնաբանություններ անել: Կարելի է հրավիրել այլ երեխաների, որպեսզի նրանք նույնպես շփվեն ու փոխանակվեն իրենց մտքերով:

6.      Հարկավոր է միասին այցելել գրադարաններ ու գրախանութներ: Նման հաստատություններում սովորաբար լինում են մանկական խաղահրապարակներ, որտեղ երեխաների համար գրքեր են կարդում ու պատմություններ պատմում: Այս կերպ երեխան կսովորի սիրել գրքերը:

7.      Պետք չէ միացնել հեռոստացույցը: Այն շատ վատ է ազդում երեխայի և նրա մտավոր գործունեության վրա:

 

Երեխայի մեջ գրքի և շփման հանդեպ սեր արթնացնելը շատ կարևոր է նրա համար: Աշխատեք այս կերպ զարգացնել նրա մտավոր կարողությունները, և տարիներ անց նա կգնահատի ձեր ջանքերը:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

 

Լրահոս

Դիտել ավելին