Կարևոր իրադարձություններ

Դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը վերսկսել ներգաղթյալների երեխաների պաշտպանության ծրագիրը

05 Օգոստոս, 2018 00:33
Դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը վերսկսել ներգաղթյալների երեխաների պաշտպանության ծրագիրը

Կոլումբիայի նահանգի դաշնային դատավոև Ջոն Բեյթսը հանձնարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերականգնել անօրինական ներգաղթյալների անչափահաս երեխաների պաշտպանությանն ուղղված չեղարկված ծրագիրը՝ DACA-ն՝ գրում է iz.ru-ն:

Դատավորը նշել է, որ ներկայիս իշխանությունները չեն կարողացել ժամանակին բացատրել DACA-ն չեղյալ հայտարարելու որոշումը: Նա նշել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նախաձեռնված ծրագրի դադարեցումը «անօրինական է և հակասահմանադրական»:

Այժմ Թրամփի վարչակազմը 20 օր ժամանակ ունի դատավոր Բեյթսի վճիռը բողոքարկելու կամ ծրագիրը վերսկսելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին