Կարևոր իրադարձություններ

Գիտնականները խոստովանել են, որ հնարավոր չէ Մարսը ամբողջովին վերաբնակեցնել

04 Օգոստոս, 2018 23:38
Գիտնականները խոստովանել են, որ հնարավոր չէ Մարսը ամբողջովին վերաբնակեցնել

Հնարավոր չէ ամբողջովին վերաբնակեցնել Մարսը: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Աիզոնայի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Astronomy-ում:

Բանն այն է, որ Մարսի վրա անհրաժեշտ քանակությամբ ածխաթթու գազ չկա՝ խիտ մթնոլորտ և մարդկանց համար սովորական եղանակային պայմաններ ստեղծելու համար: Հետազոտողները նշում են, որ Մարսի վրա մթնոլորտային ճնշումը ընդամենը 0.6% է՝ համեմատած Երկր վրա սովորական ճնշման հետ: Բացասական գործոններից մեկը նշվում է ցածր, գրեթե միշտ զրոյական ջերմաստիճանը:

Գիտնականների կարծիքով՝ կարմիր մոլորակի մթնոլորտը կազմում է 95% ածխածնի երկօքսիդը, սակայն նրա գազի խառնուրդը չափազանց բարակ է բնակեցման համար անհրաժեշտ ջերմոցային ազդեցություն ստանալու համար: Միևնույն ժամանակ ջրային գոլորշի գոյություն չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին