Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում կոռուպցիայի համար ազատազրկված նախկին նախագահին առաջադրել են նախագահի պաշտոնին

04 Օգոստոս, 2018 22:40
Բրազիլիայում կոռուպցիայի համար ազատազրկված նախկին նախագահին առաջադրել են նախագահի պաշտոնին

Բրազիլիայում Աշխատավորների կուսակցությունն առաջադրել է ապրիլի 7-ից կոռուպցիայի համար ազատազրկման դատապարտված երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի թեկնածությունը նախագահի պաշտոնին: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով կուսակցությանը:

«Աշխատավորների կուսակցությունը միավորվել է նախագահի պաշտոնին Լուլա դա Սիլվայի թեկնածությունն առաջադրելու համար»,- գրել է կուսակցությունը:

Նրանք հայտնել են, որ օգոստոսի 15-ին պատրաստվում են գրանցել դա Սիլվայի թեկնածությունը Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանում:

Բրազիլիայի իշխանությունները հետաքննություն են սկսել նախկին նախագահի նկատմամբ դեռ 2013 թվականի մարտին: Դա Սիլվան նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2011 թվականներին:

Բրազիլիայում նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին