Կարևոր իրադարձություններ

Դանիայում նիքաբ կրելու համար առաջին անգամ տուգանել են

04 Օգոստոս, 2018 22:26
Դանիայում նիքաբ կրելու համար առաջին անգամ տուգանել են

Դանիայի Հյորսհոլմ քաղաքում ապրող 28-ամյա կինը երկրի առաջին բնակչուհին է, ում տուգանել են հասարակական վայրում նիքաբ հագնելու համար՝ գրում է bykvu.com-ը:

Ոստիկանները կանգնեցրել են կնոջը առևտրի կենտրոնում այն ժամանակ, երբ վերջինս վեճի է բռնվել կենտրոնի մեկ այլ այցելու կնոջ հետ: Ոստիկանների խոսքով՝ վիճաբանող կանանցից մեկը փորձել է հանել մյուսի նիքաբը:

Ձերբակալված կինը հրաժարվել է հանել նիքաբը և տուգանվել է 134 եվրոյով:

Հիշեցնենք, որ Դանիայում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել հասարակական վայրերում դեմքը ծածկել արգելող օրենքը:

 

Լրահոս

Դիտել ավելին