Կարևոր իրադարձություններ

Իրանում շարունակվում են ցույցերը՝ ամերիկյան պատժամիջոցներին ընդառաջ

04 Օգոստոս, 2018 22:00
Իրանում շարունակվում են ցույցերը՝ ամերիկյան պատժամիջոցներին ընդառաջ

Իրանի տարբեր քաղաքներում չորրորդ օրն է, ինչ շարունակվում են ցույցերը, հայտնում է Reuters գործակալությունը:

Սոցիալական մեդիաներում տեղադրված տեսանյութերի համաձայն՝ երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Սպահանում և Քերեջում հարյուրավոր մարդիկ բողոքել են բարձր գնաճի դեմ, որի պատճառներից մեկը օգոստոսի 7-ին սպասվող պատժամիջոցների վերականգնման շուրջ մտավախությունների պատճառով իրանական ռիալի անկումն է:

Ցույցերը հաճախ սկսվել են բարձր գների և կոռուպցիայի դեմ կարգախոսներով, սակայն արագորեն վերածվել են հակակառավարական ցույցերի:

Ուրբաթ Թեհրանից 100 կիլոմետր արևմուտք գտնվող Էշթեհարդ քաղաքում ոստիկանությունը ցրել է իշխանությունների դեմ կարգախոսներ վանկարկող մոտ 500 մարդու: Հաղորդվում է, որ ցուցարարների մի մասը քարեր է նետել շիաների ուսումնական հաստատության ուղղությամբ:

 



Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ գործարքի պայմանները:

 

Լրահոս

Դիտել ավելին