Կարևոր իրադարձություններ

Իտալուհի քույրերը հայտարարել են, որ մոնա Լիզայի հետ արյունակցական կապ ունեն

04 Օգոստոս, 2018 21:16
Իտալուհի քույրերը հայտարարել են, որ մոնա Լիզայի հետ արյունակցական կապ ունեն

Իտալուհի երկու քույրեր իրենց մոնա Լիզայի սերունդներ են հայտարարել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Նատալիա և Իրինա Ստրոցիները պնդում են, որ իրենք մոնա Լիզայի հետ արյունակցական կապ ունեն։

«Նա մեր նախատատն է, մեր երակներում նրա արյունն է հոսում»,-հայտարարել է Իրինա Ստրոցին։

Նշենք, որ պատմաբանները տարիներ շարունակ վիճում են հարցի շուրջ, թե ով է մոնա Լիզայի նկարի մոդելը։ Մի մասի պնդմամբ՝ Լեոնարդո դա Վինչին իրեն է պատկերել կանացի կերպարով։ Մյուսների կարծիքով՝ նկարը պատկանում է վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը։

 

Լրահոս

Դիտել ավելին