Կարևոր իրադարձություններ

Դերասանուհի Միլա Կունիսը հրեական ավանդույթների մասին

04 Օգոստոս, 2018 20:52
Դերասանուհի Միլա Կունիսը հրեական ավանդույթների մասին

Հոլիվուդյան դերասանուհի 33-ամյա Միլա Կունիսը դերասան Դեքս Շեպարդին տված հարցազրույցում պատմել է հրեական ավանդույթների իր ընկալումների մասին՝ գրում է Algemeiner-ը:

Միլա Կունիսը մասնավորապես խոստովանել է, որ սկսելով հանդիպել Էշթոն Կուչերի հետ՝ ուշադրություն է դարձրել, որ իր ընտրյալը շատ կրոնասեր է, մինչև ականջները խրված է հուդայիզմի մեջ: Հիշեցնենք, որ կաթոլիկ ընտանիքում մեծացած Կուչերը 40 տարեկանում տարվել է կաբալայով:

Կունիսի խոսքով՝ ինքը ընդհանրապես կրոնական մարդ չէ, սակայն Էշթոնի հետ միասին փոխհամաձայնության են եկել՝ ուրբաթ երեկոյան ավանդական ընթրիքով դիմավորել շաբաթը:

«Մենք մոմերը վառում ենք, աղոթում, իսկ հետո միմյանցից ներողություն խնդրում շաբաթվա ընթացքում մեր կատարած մեղքերի համար»,- ասել է դերասանուհին՝ հավելելով, որ այդ օրը սեղանի շուրջ հավաքվում են բոլորը՝ ներառյալ իրենց երեք տարեկան դուստրը և մեկամյա որդին:

 

Լրահոս

Դիտել ավելին