Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում շոգերի պատճառով կանգնեցվել է երկրի ամենահին ԱԷԿ-ի ռեակտորի աշխատանքը

04 Օգոստոս, 2018 20:12
Ֆրանսիայում շոգերի պատճառով կանգնեցվել է երկրի ամենահին ԱԷԿ-ի ռեակտորի աշխատանքը

Ֆրանսիայի պետական Électricité de France ընկերությունը եղանակային բարձր ջերմաստիճանների պատճառով հայտարարել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ֆրանսիայի ամենահին «Ֆեսենհայմ» ատոմային էլեկտրակայանի ռեակտորներից մեկի աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայի 67 դեպարտամենտներում ուժեղ շոգերի պատճառով սահմանվել է վտանգի նարնջագույն մակարդակ:

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Վերին Հռենոս դեպարտամենտում, որտեղ տեղակայված է ատոմային էլեկտրակայանը, շաբաթ գրանցվել է 34 աստիճան:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին