Կարևոր իրադարձություններ

Ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում. կրթության նախարար

04 Օգոստոս, 2018 19:42
Ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում. կրթության նախարար

Վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որոնցում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ 

«Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ»:

Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների (սմարթֆոն) օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով»,– ֆեյսբուքյան գրառման նշում է Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով ծնողներին գրառման տակ գրել կարծիքներ առաջարկի վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին