Կարևոր իրադարձություններ

Հնէաբանները Վրաստանում XII-XIII դարերի մետաղադրամների գանձարան են գտել

04 Օգոստոս, 2018 19:51
Հնէաբանները Վրաստանում XII-XIII դարերի մետաղադրամների գանձարան են գտել

Վրաց հնագետները պեղումների ժամանակ Սամշվիլի հնագույն քաղաք-ամրոցի ավերակներում հայտնաբերել են 12-13-րդ դարերի ոսկյա և բրոնզե մետաղադրամների գանձարան՝ գրում է hronika.info-ն:

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավելի քան 270 մետաղադրամ, որոնցից ներկա պահին 5-ը մաքրվել է, և նրանցից երեքը թագավորական են: Դրանք մասնավորապես վրաց Գեորգի III (1156-1184) և Գեորգի IV Լաշայի (1191-1223), ինչպես նաև Թամար թագուհու (1166-1213) թագավորության ժամանակաշրջանի մետաղադրամներ են:

Թամար թագուհու ժամանակաշրջանի մետաղադրամներից մեկի վրա փորագրված է. «Մեծ թագուհի, հավատի և գեղեցկության պսակ, Թամար՝ դուստր Գեորգիի, մեսիայի երկրպագուհի»:

 

Լրահոս

Դիտել ավելին