Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պետրոսյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել

04 Օգոստոս, 2018 19:08
Գևորգ Պետրոսյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի ընկերներ…

Երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ կատարածս հայտարարության կապակցությամբ կրկին անգամ հայտարարում եմ, որ թող որևէ մեկը դա հիմք չընդունի իմ և իմ քաղաքական ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունները քննարկման առարկա դարձնելու համար…

Նորից եմ կրկնում՝ Գագիկ Ծառուկյանն իմ ղեկավարն է, իմ սրտացավ բարեկամը, և ես ոչ մի պարագայում նրան ուրանալ չեմ կարող…

Իմ անհամաձայնությունը կապված է անձամբ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով իմ կարծիքով, պետք է ձեռնպահ մնար առաջնորդության հաճույքից և չգլխավորեր ցուցակը: Չակերտներ չեմ բացում, թե ինչու…

Միայն ասեմ, որ Ծառուկյանն առաջարկել էր նաև իմ թեկնածությունը, ինչից ես հրաժարվել եմ՝ հաշվի առնելով, որ իմ աշխատուժն առավել պահանջված է օրենսդիր մարմնում: Միշտ էլ այն համոզմունքին եմ եղել, որ պատվախնդիր մարդը չպետք է զբաղվի իր հետ կապ չունեցող գործով…

Եվ ինչ-որ շառլատաններ առիթը բաց չեն թողել՝ վայրահաչելու, թե ես գործել եմ ինչ-որ մարդկանց հետ պայմանավորվածություններով և ական եմ ծառայել՝ ի վնաս Ծառուկյանի…

Մոռացեք, նման բան չկա… Ուղղակի ծիծաղելի մեղադրանք… Կյանքում երբևէ գաղտնի չեմ գործել… Ավելին, քաղաքական համոզմունքներից ելնելով և հասարակական կարծիքը հիմք ընդունելով՝ բացահայտ հակադրվել եմ այնպիսի պաշտոնատար անձանց, որոնցից ոմանք երազում անգամ վախեցել են…

Բայց, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ մանդատից կամ, որ ես գործում եմ իմ քաղաքական ղեկավարի թիկունքում կամ նրա կամքին հակառակ, ներկայացնում եմ իմ հրաժարականին համաձայնություն տալու դիմումը…

Ինձ համար իմ քաղաքական ղեկավարի կարծիքն ու վստահությունն անհամեմատելի է ցանկացած պաշտոնի կամ մանդատի հետ…

Եթե պարոն Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, ապա բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս…

Ծառուկյանը եղել և մնալու է իմ իսկական բարեկամը…»:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին