Կարևոր իրադարձություններ

Եվգենի Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել Ելենա Ստեպանենկոյի դեմ

04 Օգոստոս, 2018 19:05
Եվգենի Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել Ելենա Ստեպանենկոյի դեմ

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը ամուսնալուծության գործընթացի շրջանակներում պատասխան հայց է ներկայացրել իր նախկին կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին: Այս մասին հայտնել է դերասանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը՝ գրում է life.ru-ն:

Ժորինի խոսքով՝ Ստեպանենկոյի հայցը ամուսնալուծության և ունեցվածքի բաժանման մասին է, իսկ Պետրոսյանը հայց է ներկայացրել ունեցվածքի բաժանման իր տարբերակի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեպանենկոն մտադիր է ձեռք բերել համատեղ ունեցվածքի 80 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին