Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն անպատեհություն չի տեսնում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրած դաշնակցական պատգամավորների արարքում

04 Օգոստոս, 2018 17:35
ՀՅԴ-ն անպատեհություն չի տեսնում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրած դաշնակցական պատգամավորների արարքում

Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը որևէ անպատեհություն չի տեսնումոր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին՝ հավելելովայդ մոտեցումը ՀՅԴ հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Այս մասին ասված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրելև այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումը  հետևյալն է.

Մարտի 1-ի, 2-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվանաչառ և համակողմանի քննությամբայդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է։ Խնդիրը ՌՔոչարյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվենբայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին