Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին առաջարկել է հրապարակել տվյալներ սիրիացի փախստականների մասին

04 Օգոստոս, 2018 16:46
Ռուսաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին առաջարկել է հրապարակել տվյալներ սիրիացի փախստականների մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը առաջարկ է ուղարկել Ժնև և Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հետ սիրիական փախստականների տեղեկագրերի ամենօրյա պատրաստում կազմակերպելու առնչությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը։

«Առաջարկ է ուղարկվել Ժնև և Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հետ սիրիական փախստականների խնդրի առնչությամբ ամենօրյա ռեժիմով տեղեկագրեր պատրաստելու և միջպետական կապերի խողովակով դրանց հետագա տարածման նպատակով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ կապերի շրջանակում՝ ներառյալ Ստեֆան դե Միստուրայի քարտուղարության միջոցով (Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ-խմբ.)»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին