Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

04 Օգոստոս, 2018 16:55
Անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:  

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ 

Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներում անդրադարձ է կատարվել զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին