Կարևոր իրադարձություններ

Քուրդ ֆուտբոլիստը` Օզիլին. «Թուրքիայում քրդերի նկատմամբ իրականացվող ճնշումները չե՞ս տեսնում»

04 Օգոստոս, 2018 16:34
Քուրդ ֆուտբոլիստը` Օզիլին. «Թուրքիայում քրդերի նկատմամբ իրականացվող ճնշումները չե՞ս տեսնում»

Ազգությամբ քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին արձագանքել է Արսենալի կիսապաշտպան Մեսութ Օզիլի այն հայտարարություններին,  թե վերջինս Գերմանիայի ազգային հավաքականի կազմից հեռացել է Գերմանիայում առկա խտրականության դրսևորումների պատճառով։

Միջանկյալ նշենք, որ Դենիզ Նաքին խաղացել է Գերմանիայի առաջնությունում հանդես եկող մի շարք թիմերի կազմում, ինչպես նաև Թուրքիայի առաջնության ցածր լիգայում հանդես եկող թիմերից մեկում։ Նա նաև հանդես է եկել Գերմանիայի ազգային երիտասարդական հավաքականում։ Քուրդ ֆուտբոլիստը ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Գերմանիայի քաղաքացիություն:

Նաքին, Օզիլի հայտարարություններից հետո թեմայի շուրջ խոսել է Euronews-ի թուրքական ծառայությանը հարցազրույցէ տվել:

«Եթե Մեսութի նպատակը ռասիզմի դեմ պայքարն է, ապա առաջին հերթին նա պետք է քննադատի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Ինքս Թուրքիայում խտրականության և այլատյացության զոհ եմ դարձել։  Այնտեղ ամեն ինչ իրականացվում է մեկ մարդու բերանից հնչած խոսքերով։ Եթե նա ցանկանա, քեզ կհայտարարեն ահաբեկիչ, կամ էլ  հակառակը՝ քեզ շատ կսիրեն։ Իսկ Գերմանիայում, որպես Գերմանիայի հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստ, ես երբեևիցե խտրականության չեմ հանդիպել... Ես մի հարց եմ ցանկանում տալ Օզիլին, դու որպես թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայում որևէ անարդարություն չե՞ս նկատւմ։  Դու ինչ է չե՞ս տեսնում սպորտի և այլ բնագավառներում ծագումով քրդերի նկատմամբ իրականացվող ճնշումները։ Ինչո՞ւ ես լռում։ Նախևառաջ ձայնդ բարձացրու Թուրքիայում տիրող խտրականության դեմ։ Միայն դրանից հետո կխոսենք Գերմանիայում առկա դժվարությունների մասին»,-ասել է քուրդ ֆուտբոլիստը։

Վերջինս ասել է, որ այժմ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրա նկատմամբ արգելք է սահմանել։ Նա մտավախութուն է հայտնել, որ եթե վերադառնա Թուրքիա, ապա իրեն կձերբակալեն։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին