Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեղադրանքով օտարերկրացիներ են բերման ենթարկվել

04 Օգոստոս, 2018 16:00
Թուրքիայում ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեղադրանքով օտարերկրացիներ են բերման ենթարկվել

Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Ստամբուլի նահանգում միաժամանակ մի քանի գործողություններ են իրականացրել։

Ստամբուլի 6 շրջաններում իրականացված գործողությունների հետևանքով բերման է ենթարկվել 38 մարդ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։ Բերման ենթարկվածները օտարերկրյա քաղաքացիներ են։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` նրանց տներում հայտնաբերվել է ԻՊ-ի հետ առնչություն ունեցող մի շարք փաստաթղթեր և տեսանյութեր։

Գործի շրջանակներում տարվող հետաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ 
բացի ԻՊ-ից Թուրքիայում ահաբեկչական է համարվում նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքը։

 

Լրահոս

Դիտել ավելին