Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր

04 Օգոստոս, 2018 13:14
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից:  Այս մասին օգոստոսի 4-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Պատգամավորները երաշխավորում են, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա: Նրանց թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահները, մեծ մասը «Հանրապետական» խմբակցությունից են, բայց կան նաև այլ խմբակցությունների պատգամավորներ, մասնավորապես` Դաշնակցությունից»,- ասաց Սողոմոնյանը:

Սողոմոնյանը խոստացավ հրապարակել ստորագրած պատգամավորների անունները, եթե ստանա վերջիններիս համաձայնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին