Կարևոր իրադարձություններ

Սահմանադրության որևէ նորմ մյուսից բարձր չէ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեկնաբանում են ՀՔԾ պետի հարցազրույցը

04 Օգոստոս, 2018 13:07
Սահմանադրության որևէ նորմ մյուսից բարձր չէ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեկնաբանում են ՀՔԾ պետի հարցազրույցը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` «Օրակարգ»-ին տված հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն արդարացնելու փորձ են համարում: Այս մասին օգոստոսի 4-ին հրավիրած ասուլիսում լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ իրենք իրենց ելույթներում չեն ասել, թե անձն ունի բացարձակ անձեռնմխելիություն:

«Բացարձակ անձեռնմխելիություն ունի միայն գործող նախագահը, պաշտոնաթող նախագահը ունի ֆունկցիոնալ, կամ, ինչպես նշված է, իր կարգավիճակից բխող անձեռնմխելիություն: Այն բոլոր փորձերը, որոնք արվում են ցույց տալու, որ, եթե անձը կատարել է հանցագործություն ու հանցագործությունը չի բխում իր կարգավիճակից, ուրեմն նա չունի անձեռնմխելիություն, չեն կարող գոյություն ունենալ, որովհետև անձեռնմխելիությունը կդառնա անիմաստ ուղղակի, որովհետև, եթե հանցագործություն անձը չի կատարել, ուրեմն նրա անձեռնմխելիությունը պայմանավորված է մեկ այլ հոդվածով` անմեղության կանխավարկած, որով չի կարող պատասխանատվության ենթարկվել առանց մեղքի: Անձեռնմխելիության ինստիտուտի հիմնական մի մասը կայանում է նրանում, որ, եթե նույնիսկ անձը կատարել է որևէ հանցագործություն, բայց այն տեղավորվում է պաշտոնական կարգավիճակի մեջ, ապա անձը ազատվում է պատասխանատվությունից, ավելին` նաև հետապնդումից»,- ասաց Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով` Սահմանադրության մեջ որևէ նորմ մյուսի նկատմամբ գերակայություն չունի:

«Մեր Սահմանադրության մեջ որևէ տեղ չկա որևէ սահմանադրական նորմի գերակայություն մեկ այլ նորմի նկատմամբ: Ըստ էության՝ մենք տեսնում ենք, որ փորձ է կատարվում ասել, որ Սահմանադրության որևէ հոդվածներ ավելի բարձր են, մյուսները` ցածր, որը որևէ կերպ չի բխում Սահմանադրության մեկնաբանությունից»,- նշեց Արամ Օրբելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին