Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է. Վ. Սողոմոնյան

04 Օգոստոս, 2018 12:59
Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է. Վ. Սողոմոնյան

Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բոլորին բարևում էր. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե բացի մարզվելը, Քոչարյանը շարունակո՞ւմ է աշխատել իր գրքի վրա, նշեց, որ անպայման կշարունակի: 

«Տեխնիկական խնդիրներ կան համակարգչի հետ կապված, հուսով եմ՝ դրանք իսկապես տեխնիկական են, և անպայման կլուծվեն»,-ասաց նա:

Քոչարյանի փաստաբանների կողմից հրավիրված ասուլիսին փաստաբանները տեղեկացրին, որ շարունակում են հարազատներին արգելել տեսակցել Քոչարյանին, անգամ հեռախոսազրույց ունենալ:

«Մեզ նույնպես այդ հարցը հետաքրքրում է, թե ինչ հիմքով, երբ քննիչի որոշման օրինակը տրամադրեն, կբողոքարկենք»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը

 

Լրահոս

Դիտել ավելին