Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում պահանջում են կալանավորել Ինջիրլիք ռազմաբազայում ծառայող ամերիկացի զինվորականներին

04 Օգոստոս, 2018 12:13
Թուրքիայում պահանջում են կալանավորել Ինջիրլիք ռազմաբազայում ծառայող ամերիկացի զինվորականներին

«Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ քաղաքացիական պայքար» պլատֆորմը  դիմել է Ադանայի հանրապետական գլխավոր դատախուզություն` պահանջելով  կալանավորել ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում ծառայող մի շարք ամերիկացի զինվորականների, ինչպես նաև Պենտագոնի բարձրաստիճան զինվորականների, ում նրանք ենթարկում են: Կազմակերպությունը վերջիններիս մեղադրել է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած  ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:

Ընդ որում վերոնշյալ զինվորականների մեջ են ներառվել, այնպիսի մարդիկ՝ ինչիսիք են ԱՄՆ–ի զինուժի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը  ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Ջոն Վոլքերը, ՆԱՏՕ-ի ենթակայության տակ գտնվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (İSAF) ամերիկացի հրամանատար գեներալ Ջոն Քեմբելլը, ԱՄՆ-ի Նեվադա նահանգի ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ռիչարդ Բոութվելը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

60 էջանոց մեղադրականում, թուրքական կազմակերպությունը  համարում է, որ այս մարդիկ սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի սահմադրական կարգին և Թուրքիայի բնակչության ինքնիշխանությանը։

Հիշեցնենք, որ Ինջիրլիք» ռազմակայանը շահագործվել է 1955 թվականից։ Թեև Ինջիրլիքը  համարվում է Թուրքիայի ռազմաբազան, այնուամենայնիվ այնտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ։ Ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Այն Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանն է:

 

Լրահոս

Դիտել ավելին