Կարևոր իրադարձություններ

Գեղարդի վանք տանող հատվածը փակ է.Քարաթափում Գողթ գյուղի վերջնամասում

04 Օգոստոս, 2018 11:35
Գեղարդի վանք տանող հատվածը փակ է.Քարաթափում Գողթ գյուղի վերջնամասում

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն oգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին